Տնտեսվարող սուբյեկտների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը կսուբսիդավորվի![]() 9 փետրվարի 2012 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի 58 մլն դրամի ապրանքաշրջանառությունը գերազանցող տնտեսվարող սուբյեկտների համար էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերումը 9500 դրամով: Փետրվարի 9-ի նիստին ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել կառավարության աշխատակազմին 2012թ առաջին եռամսյակի համար հատկացնել 10.5 մլն դրամ: Ինչպես հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, սուբսիդավորման դեպքում էլեկտրոնային ստորագրությունը կարժենա 3,5 հազար դրամ` 15 հազարի փոխարեն: «Այս տարվանից էլեկտրոնային եղանակով հաշվետվության ներկայացումը պարտադիր է դարձել միջին բիզնեսի համար: Հաջորդ տարվանից նույն եղանակով կգործի նաեւ փոքր բիզնեսը», - ասել է Դավիթ Սարգսյանը: Հայաստանի վարչապետն ընդունել է IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել Արամ Կայֆաջյան. 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը |