Դևիդ Քեմերոն. Հուսով եմ` կկարողանանք արժանապատվորեն հանդես գալ EURO-2012-ին![]() 9 փետրվարի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը անտարբեր չի անցել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի և հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի միջև ծագած կոնֆլիկտի նկատմամբ: Կապելլով հեռացել է պաշտոնից, երբ ՖԱ-ն Ջոն Թերրին զրկել է ավագի թևկապից:\ «Հավաքականին այժմ պետք է նոր ավագ և նոր գլխավոր մարզիչ: Հուսով եմ, որ կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը և արժանապատվորեն հանդես գալ ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,-Քեմերոնի խոսքը հայտնում է sport-express.ru-ն: Բացի այդ, նա մեկնաբանել է Հարրի Ռեդնապպի թեկնածությունը, որին բրիտանական մամուլը տեսնումէ գլխավոր մարզչի պաշտոնում: Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային
հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը |