2012 թ-ին Հայաստանում կանցկացվի ֆրանսիական գրականության շաբաթ![]() 9 փետրվարի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - 2012 թ-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆրանսիական գրականության շաբաթ, որի ընթացքում կայանալու է «Արդի հայ արձակը» ֆրանսերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Կայքում ամսնավորապես նշված է, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, որի ընթացքում էլ քննարկվել են մի շարք հարցեր: Գարնանը մեկնարկելու են ավանդական դարձած ֆրանկոֆոնիայի օրերը, որի շրջանակում Հայաստանի ազգային և Խնկո Ապոր գրադարաններում անցկավելու են ֆրանսիական ժամանակակից գրականության ցուցադրություններ, ընթերցումներ, ֆրանսիական պիեսի բեմադրություն: «Երաժշտության օրն» այս տարի անցկացվելու է գրական նախաձեռնությունների համադրությամբ: Ի թիվս երկկողմ համագործակցության ավանդական ծրագրերի` դեսպանության «Ֆրանսիական գրադարանի բարեկամներ» հիմնադրամի միջոցով նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք` նվիրված Հայաստանին ու հայ գրականությանը: Հայաստան են այցելու ֆրանսիացի գրողներ, ֆրանսիական Սալամբեր հիմնադրամի կողմից անցկացվելու է «Գրելու արվեստից` այբուբենից մինչև ընթերցանություն» խորագրով սեմինար` նվիրված գրքի նորօրյա օգտագործմանը: Կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 10 երկիր «Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը Մինչդեռ Կաննում դեռ ցուրտ է, 3 օր անընդմեջ հորդառատ անձրևներ են տեղում, ըստ տեղաբնակների, առաջին անգամ փառատոնի պատմության մեջ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով |