Գորիս ՔԿՀ պետի տեղակալին ձերբակալել են 4000 դոլար կաշառք վերցնելու համար![]() PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության Գորիս ՔԿՀ պետի տեղակալ Մարեկ Հարությունյանը փետրվարի 9-ին ձերբակալվել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ կաշառքը Հարությունյանը վերցրել է դատապարտյալներից մեկից Երևանի դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն 2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում |