Նիկոլայ Պատրուշև. Հայաստան կատարած այցը բավականին արդյունավետ էր![]() 9 փետրվարի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: «Ուրախ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը ևս կնպաստի երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նիկոլայ Պատրուշևը Հայաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու բանակցությունները համարել է օգտակար և արդյունավետ: «Հանդիպման ժամանակ մենք խոսել ենք մեր ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչպես նաև հումանիտար ոլորտում, բնական աղետների հետևանքների վերացման ուղղությամբ փոխգործակցության և մի շարք այլ հարցերի մասին: Պարո՛ն Նախագահ, Ձեր հաճախակի շփումները Ռուսաստանի ղեկավարության՝ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, մշտապես դրական ազդակներ են հաղորդում և օժանդակում հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը՝ նպաստելով նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կարծում եմ, որ մեր խորհրդատվությունները, որոնք նույնպես պարբերական բնույթ են կրում, նպաստում են մեր պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ |