ՄԱԿ-ը մտադիր է 1 մլրդ դոլար խնայել խաղաղապահների ֆինանսավորման կրճատման վրա

ՄԱԿ-ը մտադիր է 1 մլրդ դոլար խնայել խաղաղապահների ֆինանսավորման կրճատման վրա

PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունը 2012-ին պլանավորում է կրճատել խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը 8 մլրդ դոլարից մինչև 7 մլրդ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում աղբյուրը:

ՄԱԿ խաղաղապահ առաքելության ղեկավար Էրվե Լադսուի խոսքով, տարեվերջին կփակվի խաղաղապահ առաքելությունն Արևելյան Թիմորում, իսկ Հայիթիի, Լիբերիայի, հնարավոր է, Սուդանի առաքելությունները զգալիորեն կկրճատվեն:

Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ն անցկացնում է 16 խաղաղապահական առաքելություններ, որոնց մասնակցում են 114 երկրների 120 զինծառայողներ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---