LiveJournal-ը վերականգնել է աշխատանքը՝ հաքերներն այստեղ կապ չունեին![]() 9 փետրվարի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - LiveJournal բլոգհոսթինգը վերականգնել է աշխատանքը: Այսօր սկսված ռեսուրսի խափանումը տևել է մոտ մեկ ժամ: Պատճառը ինտերնետ պրովայդերի ռեսուրսի հետ է կապված եղել: Այդ մասին հայտարարել է ծառայության ղեկավար Իլյա Դրոնովն իր Twitter-ում: Խափանումը սկսվել էր մոտ 13:30-ին: Ծառայությունն անհասանելի էր Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի օգտատերերի համար, այդ թվում նաև Հայաստանում: Ենթադրություններ եղան, թե խափանման պատճառ կարող է հանդիսանալ DDoS-հարձակումը ռեսուրսի վրա, քանի որ 2011թ. LiveJournal –ը հաճախ էր անհասանելի լինում օգտատերերի համար: Նման դեպքերի մեծամասնությունը կապված էր DDoS-հարձակումների հետ: SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |