Sotheby’s-ում մեկ աճուրդի ընթացքում վաճառվել է 125.5 միլիոն դոլարի նկար![]() 9 փետրվարի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին հռչակավոր Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճուղում տեղի է ունեցել Իմպրեսիոնիստների և ժամանակակից վարպետների աշխատանքների վաճառք: Ինչպես հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը, վերը նշված աճուրդում վաճառվել է ավելի քան 125.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք աշխատանք: Օրվա ամենաթանկ վաճառված նմուշն է Կլոդ Մոնեյի կտավը, որը գնվել է ավելի քան 13 միլիոն դոլարով: Աճուրդի կենտրոնում էր նաև Գուստավ Կլիմտի բնանկարներից մեկը, որը հանրությանը չէր ներկայացվել ավելի քան 100 տարի: Այն վաճառվեց համարյա 9 միլիոն դոլարով: Այդ երեկո վաճառվել են աճուրդի դրված աշխատանքների 76.9 տոկոսը, 34 նմուշներ վաճառվել են 1 միլիոնից ավել գնով: Կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 10 երկիր «Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը Մինչդեռ Կաննում դեռ ցուրտ է, 3 օր անընդմեջ հորդառատ անձրևներ են տեղում, ըստ տեղաբնակների, առաջին անգամ փառատոնի պատմության մեջ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով |