ՀՀ խորհրդարան. Շքախմբում 3 թիկնապահներից և 1 մեքենայից ոչ ավելին

ՀՀ խորհրդարան. Շքախմբում 3 թիկնապահներից և 1 մեքենայից ոչ ավելին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ այսօր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրինագիծը և մի շարք ուղղումներ հարակից օրենքների վերաբերյալ, որոնք նախատեսում են կարգավորել մասնավոր պահնորդական գործունեությունը և թիկնապահների ծառայությունները: Օրինագիծը նախապատրաստվել է ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների կողմից` ՀՀ կառավարության հետ համատեղ:

Ինչպես քվեարկությունից առաջ նշել է օրինագծի հեղինակներից մեկը` պատգամավոր Հովհաննես Սահակյանը, օրինագծի ընդունման դեպքում անձինք, ովքեր կցանկանան իրավական անձանց թիկնապահներ լինել, պետք է որակավորման սերտիֆիկատներ ունենան, անցնեն հատուկ դասընթացներ: Նա նաև հավելել է, որ համաձայն շտկումների` ազատազրկված անձինք չպետք է աշխատեն որպես թիկնապահներ:

Համաձայն օրինագծի` պահպանվող անձին չեն կարող ուղեկցել 3 ավել թիկնապահներ և 1-ից ավելի մեքենա: Պետական գերատեսչությունների պաշտոնյաները չեն կարող օգտվել մասնավոր ընկերությունների ծառայություններից, որոնք զբաղվում են պահնորդական գործունեությամբ: Բացի այդ, թիկնապահները աշխատանքային ժամերին պետք է համազգեստ կրեն, որը պետք է տարբերվեն պետպաշտպանության մարմինների աշխատակիցների հագուստից:

 Ուշագրավ
Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար
Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը
Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ