Նարեկ Հարթունյանի ընկերության միջոցների վրա նորից կալանք է դրվել

Նարեկ Հարթունյանի ընկերության միջոցների վրա նորից կալանք է դրվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանը կայացրել է սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանի պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարների վրա կալանք դնելու որոշում` արգելելով հաշիվներից գումարի կանխկիացումը, կանխիկ կամ փոխանցմամբ ելքագրումը:

Սակայն, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչական դատարանի որոշմամբ վերացվել էր հարկային մարմինների միջնորդությամբ ընկերության հաշվեհամարների վրա դրված արգելանքը:

«Սա նշանակում է, որ կիրառված արգելանքները չեն բխում օրենքի պահանջներից և չեն ծառայում օրենքով հետապնդող նպատակի: Ռ. Մկրտչյանը չէր կարող միանձնյա որոշումներ կայացնել, նա ընդամենը պատվեր է կատարում, որի նպատակը Նարեկին նշված հանցագործությունների մեջ մեղադրելն է և վախեցնելու միջոցով ստիպելը, որ Նարեկն ու նրա եղբայր Սարո Հարթունյանը գործարքի գնան»,- նշում Հարթունյանների ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյանը:

 Ուշագրավ
Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն
2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար
Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում