«Օնասիս» հիմնադրամը Հունաստանում սովորելու համար հայտարարել է անվճար տեղերի մրցույթ![]() 9 փետրվարի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի «Օնասիս» հիմնադրամը 2012-2013 ուստարվա համար հայտարարել է մրցույթ՝ լեզվաբանության, պատմության, փիլիսոփայության, քաղաքագիտության, հասարակագիտության, երաժշտության, պարի և մանկավարժության ուղղություններով Հունաստանում հետբուհական կրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով: ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ ընտրություն անցած մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը հոգում է հիմնադրամը: Լրացված հարցաթերթիկները և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև փետրվարի 29-ը պետք է ուղարկել «Օնասիս» հիմնադրամ: Հարցաթերթիկները կարող են լրացվել նաև առցանց տարբերակով:: Հղումներ թեմայով. Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն 2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում |