Սերժ Հարությունյանը Մոսկվայում 6 տարվա ազատազրկման է դատապարտվել![]() PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքացիական դատարանը 6 տարի ազատազրկման է դատապարտել դպրոցական Սերժ Հարությունյանին, ով մեղավոր է ճանաչվել իր 4 համադասարանցիների սպանության մեջ: Կալանքը գործելու է Հարությունյանի ձերբակալության պահից սկսած: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում` նախորդ տարվա գարնանային արձակուրդի առաջին օրն իսկ և պատճառ հանդիսացել 4 աշակերտներիէ վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուն: Ըստ օրինապահների, 2011 ապրիլի 11-ին Հարությունյանը վիճել է իր դասընկերուհու հետ, դանակով ծանր վիրավորել է նաև 3 այլ դասընկերների: Դատարանում Հարությունյանը խոստովանել է իր մեղքը: Դատարանում հարցաքննության ժամանակ, Ուլյանա Սելեզնյովան, ով միջադեպի արդյունքում զրկվել էր աչքից, պատմել է, որ Հարությունյանի տարեդարձը նշելու ժամանակ, նա առանց պատճառի մի քանի անգամ դանակով հարվածել է նրա աչքին ու փորին: Տուժածի մայրը ևս դատարանին հայտնել է, որ մեղադրյալի ծնողները հատկացրել են 200 հազար ռուբլի` որպես բժշկական ծախսերի փոխհատուցում: Մյուս տուժածներն ասել են, որ Հարությունյանը նախկինում ևս ագրեսիա ցուցաբերել է` հարձակվելով ֆիզկուլտուրայի ուսուցչի և պահակի վրա: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտով է զբաղվում և ալկոհոլային խմիչքներ օգտագործում: Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը Առհասարակ Հայ Առաքելական եկեղեցին կառուցված է ազգային հենքի վրա, և չի մկրտում մահմեդականների |