Երևանում հանդես է գալու CONVERGENCE փառատոնի համանուն անսամբլը![]() 9 փետրվարի 2012 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ փետրվարի 16-ին Թբիլիսիում և փետրվարի 18-ին Երևանում` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա CONVERGENCE միջազգային փառատոնի համանուն անսամբլի համերգները: Նվագախումբն առաջին անգամ ներկայացնելու է Արամ Հովհաննիսյանի և արտասահմանյան երիտասարդ կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները: 2010 թ. Pre-art կազմակերպության ստեղծված CONVERGENCE միջազգային երաժշտության փառատոնի նպատակն է որոնել նորանոր արհեստավարժ երաժիշտների, միջազգային երաժշտասեր հանրությանը ներկայացնել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև խթանել երիտասարդ երաժիշտ-կատարողների ստեղծագործական գործունեությունը: Փառատոնի շրջանակնում ստեղծված երիտասարդական միջազգային նվագախմբի կազմում ընդգրկված են հայ երաժիշտներ Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Կարապետ Հարությունյանը (տրոմբոն), Արմեն Մաիլյանը (շեփոր), Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Լևոն Առաքելյանը (թավջութակ) և Լիլիթ Մխիթարյանը (ջութակ): Համերգում հնչելու են Քսավյե Դայերի (Շվեյցարիա) Le desert..., Սանշար Բայտերեկովի (Ղազախստան) Tolkyn, Իվան Պախոտայի (Ուկրաինա) The Tree, Լիլիա Ուգայի (Ուզբեկստան) Morendo, Ալեքսանդր Շմուրակի (Ուկրաինա) Golem և Արամ Հովհաննիսյանի (Հայաստան) Adonais ստեղծագործությունները: Կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 10 երկիր «Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը Մինչդեռ Կաննում դեռ ցուրտ է, 3 օր անընդմեջ հորդառատ անձրևներ են տեղում, ըստ տեղաբնակների, առաջին անգամ փառատոնի պատմության մեջ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով |