Մարգար Օհանյանի քրեական գործը ուղարկվել է դատարան![]() 9 փետրվարի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լևոնյանի և ՃՈ տնտեսական բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանի վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննության առնելու համար: Մեղադրյալների գործողությունների հետևանքով պետությանը պատճառված 217.600.000 դրամից վերականգնվել է 198.000.000 դրամը: Հիշյալ քրեական գործից անջատվել և նախաքննություն է իրականացվում ՃՈ առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ գործը: Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն 2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում |