Երևանում կկառուցվի «Hyatt» ապրանքանիշի հյուրանոց![]() 9 փետրվարի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Hyatt international» ընկերության Եվրոպայի և Միջին Ասիայի գծով փոխնախագահ՝ Գեբխարդ Ռայների հետ, տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից։ Հանդիպման ժամանակ քննարկվել են «Hyatt international»-ի ներդրումային ծրագրերը Երևանում։ Դրանցից են «Hyatt» ապրանքանիշի հյուրանոցի կառուցումը։ «Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել ձեզ՝ հայաստանյան շուկա մուտք գործելու կապակցությամբ: Մեզ համար կարևոր է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշի ներկայությունը Երևանում, ինչը իր հերթին խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացմանը մեր մայրաքաղաքում»,- նշել է քաղաքապետը: Գեբխարդ Ռայները Երևանում «Hyatt» հյուրանոցի կառուցումը կարևորել է ընկերության համար ռազմավարական տեսանկյունից, քանի որ այն ընկերության առաջին ներկայությունն է տարածաշրջանում. «Երևան քաղաքը զարգացման լուրջ հեռանկարներ ունի և մենք ցանկություն ունենք շարունակել ներդրումային ծրագրերը»։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը լիազորությունների սահմաններում առավելագույն աջակցությունը կցուցաբերի, որպեսզի նախանշված ծրագրերը հաջողությամբ իրականացվեն: «Մենք բաց և պատրաստ ենք համագործակցության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն 2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում |