Apple-ի Siri ձայնային կառավարման համակարգը շուտով կհամալրվի ռուսերեն լեզվով

Apple-ի Siri ձայնային կառավարման համակարգը շուտով կհամալրվի ռուսերեն լեզվով

PanARMENIAN.Net - Ըստ չինական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերության Siri ձայնային կառավարման համակարգը, որը տեղադրված է iPhone 4S-ում հնարավոր է շուտով համալրվի ճապոներենով, ռուսերենով և չինարենով։ Եվ այս նորամուծությունը հնարավոր է գործարկվի մարտ ամսին։Չինական լրատվամիջոցի գաղտնի աղբյուրը նշել է, որ թեստային աշխատանքները նոր լեզուների սկսված են։

Պետք է նշել, որ ըստ լուրերի մարտ ամսին Apple-ը ներկայացնելու է իր երրորդ սերնդի պլանշետային համակարգիչը՝ iPad 3-ը, որը նույնպես իր մեջ ունենալու է Siri ձայնային կառավարման համակարգը։

Siri ձայնային կառավարման համակարգը Apple ընկերությունը թողարկեց iPhone 4S-ի հետ միասին։ Այն հասկանում է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուները։ Apple-ը խոստացել է, որ այն հնարավոր կլինի օգտագործել նաև կորեերեն, չինարեն, ճապոներեն, իտալերեն և իսպաներեն 2012-ին։

 Ուշագրավ
SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ
«Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն
«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ
Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում