Նորվեգիայում «արյունոտ սպանդի» հեղինակը միանգամայն գոհ է իրենից

Նորվեգիայում «արյունոտ սպանդի» հեղինակը միանգամայն գոհ է իրենից

PanARMENIAN.Net - Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը գոհ է նրանից, թե ինչպես անցան վերջին նախնական լսումներն իր գործով, և կարծում է, որ վերջապես կարողացել է հասցնել հանրությանը իր կարծիքը 2011թ. հուլիսի 22-ի դեպքերի մասին: Այն ժամանակ Օսլոյում և Ուտոյա կղզում իր կազմակերպած կրկնակի ահաբեկչության արդյունքում 77 մարդ զոհվեց:

Ըստ նրա փաստաբան Տուրդ Յուրեի, Բրեյվիկը նաև գոհ է իր իմիջից, որով նա ներկայացավ ԶԼՄ-ներին այս հանդիպումից հետո: Ինչպես հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, փաստաբանը նշել է, որ Բրեյվիկը հանգիստ է ընկալել ծիծաղը դատարանի դահլիճում, երբ ինքն ասել է, թե չի խոստովանում իր մեղքը և պահանջել է իրեն անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից:

Փաստաբանը հաստատել է, որ հարցաքննության թեմա են եղել ահաբեկչությունների այլընտրանքային նպատակները: Հայտնի է, որ Բրեյվիկը մտադիր էր պայթեցնել թագավորական պալատն ու խոշոր ԶԼՄ-ների խմբագրությունները: Բրեյվիկը շարունակում է խնդրել, որ իրեն տրամադրեն հարցաքննությունների նյութերն ու իր գրած մանիֆեստը: Դատաբժշկակն փորձաքննության արդյունքները, որով նա անմեղսունակ է ճանաչվել, նա «ծիծաղելի» է անվանել:

 Ուշագրավ
Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով
Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ
Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը