Իրանն ակնկալում է ցորեն գնել Հնդկաստանից, մյուս բոլոր երկրները հրաժարվել են

Իրանն ակնկալում է ցորեն գնել Հնդկաստանից, մյուս բոլոր երկրները հրաժարվել են

PanARMENIAN.Net - Իրանը ակնկալում է ցորեն գնել Հնդկաստանից, մյուս բոլոր երկրները հրաժարվել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Վճարումների հետ կապված խնդիիների պատճառով դադարեցվել է նաև իրանական նավթի արտահանումը:

Իրանը հավանաբար, ստիպված կլինի զրկվել նաև հնդկական թեյից: Կրճատելով առաքումներն Իրան՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մտադիր են ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային զենքի մշակումից:

Հնդկաստանի առևտրի նախարար Ռահուլ Հուլլարը հայտնել է, որ մասնավոր գնորդն Իրանից շահագրգռված է «շատ մեծ խմբաքանակի ցորեն» ներկրել Հնդկաստանից:

 Ուշագրավ
Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով
Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ
Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը