Ռուսատանը դեմ չէ թալիբների հետ բանակցություններին

Ռուսատանը դեմ չէ թալիբների հետ բանակցություններին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ ղեկավարը հատարարել է, որ Մոսկվայում կողջունեն թալիբների հետ երկխոսությունը, եթե նրանք կատարեն մի շարք պայմաններ: «Ռուսաստանը կաջակցի ցանկացած կապերի, որոնք իսկապես կծառայեն Աֆղանստանում ազգային հաշտեցման հանգելուն»,- ասել է Սերգեյ Լավրովը Պակիստանի ԱԳՆ ղեկավար Հինա Ռաբանի Կհարի հետ բանակցությունների արդյունքում հրավիրված մամլո ասուլիսում:

«Այդ գործընթացը պետք է ընթանա աֆղանացիների ղեկավարությամբ, իսկ թալիբները պետք է կատարեն մի շարք պայմաններ. հրաժարվեն բռնությունից, ճանաչեն Աֆղանստանի սահմանադրությունը և խզեն կապերը «Ալ Քայիդայի» հետ»,- ասել է Լավրովը:

 Ուշագրավ
Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով
Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ
Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը