Երևանում կհիշեն ՀՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Խորենի Իսրայելյանին![]() 9 փետրվարի 2012 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ` փետրվարի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու հիշատակի հանդիսություն` նվիրված բեմադրող օպերատոր և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սերգեյ Խորենի Իսրայելյանի ծննդյան 75-ամյակին: Երեկոյի ընթացքում տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված Էդուարդ Համբարձումյանի «Սերգեյ Իսրայելյան. վարպետի գործը» գրքի շնորհանդեսը: Սերգեյ Իսրայելյանն իր օպերատորական աշխատանքներով փայլել է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ Խորհրդային Միությունում: Նրա աշխատանքներից են բոլորի կողմից սիրված «Խաթաբալան», Թումանյանի «Հեքիաթները», «Եռանկյունին», «Նահապետը», «Կտոր մը երկինքը» և այլ ֆիլմեր: Սերգեյ Իսրայելյանը հայտնի էր նաև իր ռեժիսորական աշխատանքներով. «Գիքոր», «Ճերմակ անուրջներ», «Պատանդները» և այլն: Սերգեյ Իսրայելյանը 1955 թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1965 թ. ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 1977 թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1987 թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1988 թ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: 1987 – 2003 թթ. եղել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 10 երկիր «Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը Մինչդեռ Կաննում դեռ ցուրտ է, 3 օր անընդմեջ հորդառատ անձրևներ են տեղում, ըստ տեղաբնակների, առաջին անգամ փառատոնի պատմության մեջ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով |