Ծաղկաձորում ավարտվեց Հայաստանի դահուկային սպորտի առաջնությունը![]() 9 փետրվարի 2012 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում ավարտվեց դահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը: Ազատ ոճի 10 կմ մրցատարածությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Սերգեյ Միքայելյանը՝ ցուցադրելով 30:51.4 րոպե արդյունք: Երկրորդ տեղում է Արթուր Եղոյանը (31:36.2), երրորդ տեղում՝ Թադևոս Պողոսյանը (32:22.7): Ազատ ոճի 15 կմ մրցատարածությունում առավել ուժեղ էր Թադևոս Պողոսյանը, որը մրցատարածությունն անցավ 42:41.9 րոպեում, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Մյասնիկ Ղարիբյանը և Արթուր Եղոյանը: Կանանց շարքում ընթացող պայքարում 5 կմ մրցատարածությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Կատյա Գալստյանը (19:55.0), ազատ ոճի 10 կմ մրցատարածությունում առաջին տեղը զբաղեցրեց Աննա Մխիթարյանը ( 36:05.4): Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային
հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը |