Բեռլինում տեղի է ունենալու հայերեն հնատիպ գրքի ցուցահանդես

Բեռլինում տեղի է ունենալու հայերեն հնատիպ գրքի ցուցահանդես

PanARMENIAN.Net - Բեռլինի ազ¬գա¬յին գրադարանի և Մա¬տե¬նադարանի միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն 2012 թ. Բեռ¬լինի ազգային գրադարանում կազմակերպելու հայերեն հնատիպ գրքի ցուցահանդես: Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հանս-Յոհան Շմիդտին, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ տարվա համատեղ մշակութային ծրագրերը:

Տարվա ընթացքում նախատեսվում են գերմանական գրականությանը նվիրված շաբաթ, որի ընթացքում տեղի կունենան գրողների և հրատարակիչների հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ և այդ առնչությամբ դեսպանի հետ քննարկեց Գերմանիայից հրատարակիչների, թարգմանիչների, գրական աշխարհի հայտնի անձանց մասնակցության հարցը:

Կողմերը մասնավորապես խոսեցին գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասսի Հայաստան այցի հնարավորության մասին, նաև խոսվեց Նոբելյան մրցանակի մեկ այլ դափնեկրի` գերմանացի գրող Հերման Հեսսեի գրական ժառանգությանը անդրադառնալուն, քանի որ 2012 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է վերջինիս մահվան 50 - ամյա տարելիցը: «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում որոշվեց համատեղ միջոցառումների շարք անցկացնել Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ ևս:

 Ուշագրավ
Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն
2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար
Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում