Բրիտանիայի և Ամերիկայի գրողներն ընտրել են վերջին 200 տարվա լավագույն գրքերը 9 փետրվարի 2012 - 20:04 AMT PanARMENIAN.Net - «Գրողներն ընտրում են իրենց սիրելի գրքերը» պայմանական անունը կրող հարցման շրջանակում Բրիտանիայի և Ամերիկայի 125 հայտնի գրողների առաջարկվել էր կազմել վերջին 200 տարվա գրքերի մի քանի ցուցակ: Այդ գրքերի ցուցակներում պետք է տեղ գտնեին գեղարվեստական գրականության տասը մեծագույն ստեղծագործությունները: XIX դարի լավագույն ստեղծագործություն է ճանաչվել «Աննա Կարենինա»-ն, իսկ XX դարի լավագույն ստեղծագործությունը «Լոլիտա»-ն է, հաղորդում է novostiliteratury.ru-ն: Ստեղծագործությունների թվով հեղինակների ցուցակի առաջին տեղում Ուիլյամ Շեքսպիրն է, իսկ բոլոր ժամանակների մեծագույն գրողների տասնյակի հաղթողը Լև Տոլստոյն է: Ընդհանուր առմամբ գրողներն առաջարկել են 544 ստեղծագործություն: Յուրաքանչյուր ցուցակում գրքերը որոշակի քանակությամբ բալ են հավաքել` կախված կարգաթվից: Եթե գիրքն առաջին հորիզոնականում է, ապա 10 բալ է ստանում, իսկ եթե եզրափակում է ցուցակը` 1 բալ: Կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 10 երկիր «Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը Մինչդեռ Կաննում դեռ ցուրտ է, 3 օր անընդմեջ հորդառատ անձրևներ են տեղում, ըստ տեղաբնակների, առաջին անգամ փառատոնի պատմության մեջ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով |