Google-ը կվճարի օգտատերերին Screenwise նախագծին մասնակցելու դիմաց

Google-ը կվճարի օգտատերերին Screenwise նախագծին մասնակցելու դիմաց

PanARMENIAN.Net - Google ընկերությունը կվճարի օգտատերերին Screenwise նախագծին մասնակցելու դիմաց, ինչի օգնությամբ ընկերությունը հույս ունի բարելավելու իր պրոդուկտներն ու ծառայությունները:

Հետազոտությանը մասնակցելու համար Google-ի` http://www.google.ru/ 13 տարեկանից բարձր օգտատերերը պետք է հատուկ ընդլայնում տեղադրեն Chrome բրաուզերի համար: Հետագայում ծրագիրը Google կուղարկի տեղեկատվությունն այն մասին, թե ինչ կայքեր է այցելում օգտատերը, և ինչպես է նա իրեն դրսևորում այդ կայքերում:

Ընդլայնումը բեռնած օգտատերերը այդ նախագծում Google-ի գործընկեր Knowledge Networks-ից Amazon ինտերնետ-խանութի 5 դոլարի նվեր-քարտ կստանան: Բացի այդ, օգտատերը նույնպիսի քարտեր կստանա ծրագրին մասնակցելու յուրաքանչյուր երեք ամսվա դիմաց: Պարգևատրման առավելագույն գումարը կարող է հասնել 25 դոլարի: Ընդ որում, Google-ի ներկայացուցիչները նշում են, որ Amazon-ը հետազոտության հովանավորը չէ, հաղորդում ria.ru-ն:

Google-ը ներկայացրել է Screenwise հետազոտությունը գաղտնիության նոր քաղաքականության քննադատության պայմաններում, որը պետք է ուժի մեջ մտնի մարտի 1-ին և միավորի ընկերության մոտ 60 ծառայություններ:

 Ուշագրավ
SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ
«Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն
«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ
Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում