Պատկերապատման փառատոնը նույնպես կնվիրվի հայ գրատպության 500-ամյակին![]() 10 փետրվարի 2012 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա Պատկերապատման թվով երրորդ փառատոնը նվիրվելու է «Հայ տպագիր գրքի 500-ամյակին», հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Փառատոնի շրջանակում բացվելու է ցուցահանդես, տեղի է ունենալու կատալոգի շնորհանդես, անցկացվելու են պատկերապատողների վարպետության դասեր: Անցած տարվա փառատոնի հյուրերն էին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի Պատկերի և պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, Ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը: Կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 10 երկիր «Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը Մինչդեռ Կաննում դեռ ցուրտ է, 3 օր անընդմեջ հորդառատ անձրևներ են տեղում, ըստ տեղաբնակների, առաջին անգամ փառատոնի պատմության մեջ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով |