Aeroflot Оpen 4-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը կխաղան իրար դեմ

Aeroflot Оpen 4-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը կխաղան իրար դեմ

PanARMENIAN.Net - Փետրվարի 10 Aeroflot Оpen շախմատային փառատոնին խաղացվել են 4-րդ տուրի պարտիաները: Գլխավոր А մրցաշարում գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը կխաղան միմյանց դեմ: Նրանք հավաքել են 2-ական միավոր: Հակոբյանը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, Մելքումյանը` 31-րդ:

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ով ունի 1.5 միավոր և զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը, կհանդիպի Յունգյու Յուի հետ:

Aeroflot Оpen-ի մրցանակային ֆոնդը 125.000 եվրո է: Երեք Open մրցաշարեր կազմվելու են մասնակիցների վարկանիշերին համապատասխան: Մրաշարերեն անցկացվելու են շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում А խումբը, որտեղ վարկաիշը 2550-ից բարձր պետք է լինի և որին հաճախ մասնակցում են մի շարք Էքստրա-դասի շախմատիստներ:

Փառատոնին Open մրցաշարերից բացի, անցկացվելու են նաև բլից մրցաշարեր:

 Ուշագրավ
Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը
Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ
Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը