LinkedIn գործարար սոցցանցում կա ավելի քան 150 միլիոն օգտագորածող![]() 10 փետրվարի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - LinkedIn գործարար սոցիալական ցանցում գրանցված օգտագործողների թիվը գերազանցում է 150 միլիոնը։ Այս մասին հայտնել է ընկերությունն իր ֆինանսական հաշվետվության ժամանակ։ 2011-ի նոյեմբերից սոցցանցի լսարանն աճել է 20 միլիոնով։ LinkedIn-ը կարողացել է գտնել իր տեղը սոցիալական ցանցերի շուկայում՝ մրցակցելով Facebook-ի և Google+-ի հետ։ Facebook-ի օգտագործողների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 845 միլիոնը, իսկ Google+-ինը՝ 100 միլիոնը։ 2011-ի 4-րդ եռամսյակի տվյալներով LinkedIn-ը հայտնել է 6,9 միլիոն դալար՝ 30% եկամտի աճի մասին։ Պետք է նշել, որ 2011-ին ընկերությունը մի շարք փոփոխություններ կատարեց՝ ավելացնելով նորամուծություններ։ LinkedIn-ը հասանելի դարձավ ևս 5 լեզուներով, ավելացան նոր ֆունկցիաներ, կատեգորիաներ և այլն։ LinkedIn սոցիալական ցանցը համարվում է գործարար՝ գործատուների և գործ փնտրողների սոցցանց։ Այստեղ մարդիկ աշխատանք են փնտրում, ստեղծում են նոր գործարար կապեր, միմյանց երաշխավորում և պարբերաբար թարմացնում սեփական ռեզյումեն։ SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |