2012-ի հունվարի ամենավաճառված խաղը Call of Duty-ն է![]() 10 փետրվարի 2012 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Տեսախաղերի վաճառքը 2012-ի հունվար ամսին նվազել է, գրում է USA Today-ը։ Ըստ պարբերականի, խնդիրն այն է, որ շատ քիչ նոր խաղեր գործարկվեցին հունվարին։ Ընդհանուր խաղերի և խաղերի համակարգերի, աքսեսուարների վաճառքն ընկել է 34%-ով՝ 750 միլիոն դոլարի, ինչը համեմատած 2011-ի հունվարի արդյունքների ՝ 1,14 միլիարդ դոլարի հետ, լավ ցուցահնիշ է։ Այս տվյալները կազմել է հետազոտական-վերլուծական ընկերություն NPD Group-ը։ NPD Group-ի տվյալներով սպառողները ծախսել են 355 միլիոն դոլար խաղեր գնելու համար, և 199 միլիոն՝ խաղերի համակարգերը գնելու համար։ Ընկերությունը նաև կազմել է 2012-ի հունվար ամսի ամենաշատ վաճառված խաղերի տասնյակը։ Տասնյակի առաջին հորիզոնականում է Call of Duty: Modern Warfare 3 խաղը, ապա հաջորդում են՝ Just Dance 3 , Elder Scrolls V: Skyrim , NBA 2K12 , Battlefield 3, Madden NFL 12 , Mario Kart 7 , Skylanders: Spyro's Adventure , Zumba Fitness 2: Party Yourself և Saints Row: The Third խաղերը։ SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |