Հայաստանը ԱՊՀ առաջատարն է ինտերնետի հասանելիության մակարդակով![]() PanARMENIAN.Net - InternetWorldStats.com միջազգային մոնիտորինգային կազմակեպությունը, որը տվյալներ է տրամադրում աշխարհում ինտերնետից օգտվողների քանակի մասին, ինչպես նաև տարբեր երկրներում նրա հասանելիության մակարդակի վերաբերյալ, հրապարակել է 2011թ. զեկույցը: Ըստ հետազոտության, ինտերնետը հասանելի է Երկրի բնակչության միայն 32,7% համար: Աշխարհում ինտերնետից օգտվողների ընդհանուր քանակը 2011թ. կազմել է 2,267,233,742 մարդ: Զեկույցում ասվում է, որ Հայաստանում ինտերնետը հասանելի է բնակչության 47,4 տոկոսի կամ 1,796,550 մարդու համար: Ընդ որում, նախորդ տարի Հայաստանի ցուցանիշն ընդամենը 7 տոկոս էր: Այդպիսով, Հայաստանը ԱՊՀ առաջատարն է ինտերնետի հասանելիության մակարդակով: Ըստ 2011թ. զեկույցի, Ադրբեջանում ինտերնետը հասանելի է բնակչության 44,1% տոկոսին: 2010թ, համեմատ այդ ցուցանիշն Ադրբեջանում կրճատվել է 0,3 տոկոսով: «InternetWorldStats.com» ցուցակի առաջատարներն են Իսլանդիան (բնակչության 97 տոկոս), Նորվեգիան (94,4 տոկոս) և Շվեդիան (92,4 տոկոս), իսկ Ասիայում առաջատարն է Հարավային Կորեան՝ 80,9 տոկոսով, հայտնում է novostnik.ru-ն: SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |