Թուրքահայերը կազմում են հայ մշակութային ժառանգության պահպանության գործողությունների պլան![]() 10 փետրվարի 2012 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Վերջին իրադարձությունների ընթացքում, մասնավորապես թուրքական Մալաթիա քաղաքի հայկական գերեզմանատան փլուզումից հետո, տեղի hայ համայնքը որոշել է համապատասխան միջոցներ ձեռնարկել Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության համար: Ինչպես հայտել է համայնքի նախագահ Գարո Պայլանը, գերեզմանատան փլուզումից հետո թուրքական քաղաքի հայ համայնքը սկսել է բողոքներ ստանալ Թուրքիայի տարբեր մասերի հայերից: «Մենք վերլուծում ենք ստացված բողոքները, որոնց հիման վրա մշակվելու է գործողությունների պլան»,-հայտարարել է նա: Մալաթիայի քաղաքապետարանը հայտարարել է, որ կվերականգնի վերջերս փլուզված գերեզմանատունը, գրում է թուրքական Hurriyet-ը: Ինչպես հայտնում է CNNturk-ը, գերեզմանատունը ամբողջովին քանդվել է տեխնիկայի օգնությամբ, որն ուղարկվել է քաղաքապետարանի կողմից: Համաձայն քաղաքապետի, գերեզմանատան փլուզման պատճառը քաղաքապետարանի աշխատակիցների և բանվորների իրար չհասկանալն է եղել: Ըստ նրանց, բանվորները պետք է քանդեին միայն շինության տանիքը: Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը Առհասարակ Հայ Առաքելական եկեղեցին կառուցված է ազգային հենքի վրա, և չի մկրտում մահմեդականների |