Հայազգի դերասանուհի Անդրեա Մարտինը ներկայացնում է նոր` «Վերջին օրերը. ամեն ինչ պետք է գնա» շոուն

Հայազգի դերասանուհի Անդրեա Մարտինը ներկայացնում է նոր` «Վերջին օրերը. ամեն ինչ պետք է գնա» շոուն

PanARMENIAN.Net - Հանրահայտ Էմմի և Թոնի մրցանակակիր, Ամերիկայում և Կանադայում հայտնի հայազգի կատակերգական դերասանուհի Անդրեա Մարտինը ներկայացնելու է իր նոր` «Վերջին օրերը. ամեն ինչ պետք է գնա» կատակերգական նախագիծը:

Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենալու փետրվարի 16-ին Segerstrom արվեստի կենտրոնում:

Անդրեա Մարտինը ծնվել է 1947 թ-ին Փորթլենդում: Նա համարվում է ԱՄՆ-ի վերջին 30 տարվա լավագույն կին կատակերգուն:

Նա առավել հայտնի է «Իմ մեծ, չաղ հունական հարսանիքը» ֆիլմից, սակայն նա միշտ փայլել է տարաբնույթ հեռուստաշոուներում և թատրոններում:

Նա երբեք չի մոռացել իր արմատների մասին և բազմաթիվ անգամ կազմակերպել է երեկոներ, որոնցից ստացած հասույթները փոխանցել է Հայաստանի գյուղերի բարելավման և մանկական ծրագրերի իրականացմանը:

 Ուշագրավ
Կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 10 երկիր
«Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը
Մինչդեռ Կաննում դեռ ցուրտ է, 3 օր անընդմեջ հորդառատ անձրևներ են տեղում, ըստ տեղաբնակների, առաջին անգամ փառատոնի պատմության մեջ
Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով