Google-ը կստեղծի տնային երաժշտական համակարգ

Google-ը կստեղծի տնային երաժշտական համակարգ

PanARMENIAN.Net - Google-ը 2012-ին պատրաստվում է թողարկել սեփական ապրանքանիշի անլար տնային երաժշտական համակարգ: Այդ մասին գրում են Wall Street Journal-ը և New York Times-ը՝ մեջբերելով ընկերության պլանների հետ ծանոթ աղբյուրները:

Android բջջային պլաատֆորմի վրա աշխատող նոր սարքավորումը թույլ կտա ինտերնետից երաժշտություն ներբեռնել և հեռարձակել այն ֆիրմային անլար դինամիկներով: Երաժշտական կոնտենտից բացի համակարգը կարող է փոխանցել նաև տեսագրություն, այն կարելի է կառավարել սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների օգնությամբ:

Google-ը մշակում է իր տնային երաժշտական համակարգը մեկուկես տարուց ավելի, իսկ անցյալ տարի գնված Motorola Mobility բջջային էլեկտրոնիկա արտադրողի ակտիվները կօգնեն արագացնել այդ գործընթացը:

 Ուշագրավ
SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ
«Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն
«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ
Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում