ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԱՌԱՋԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովը: Հայաստանի եւ Սփյուռքի ավելի քան 200 գործարարներ երեք օրվա ընթացքում կքննարկեն Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը եւ զարգացման հեռանկարները: Համաժողովը բացել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ «Հայաստանը կարող է եւ պետք է դառնա տնտեսապես ամենակազմակերպված երկիրը տարածաշրջանում»: Այսօր եւետ Երեւանում կբացվի «Panarmenian Expo-2003» առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որտեղ իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանում գործող 165 ընկերություններ:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---