ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. Առատ ձյունը բերքին չի վնասի![]() 10 փետրվարի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Առատ ձյունը, որն արդեն մի քանի օր է չի դադարում հանրապետության ողջ տարածքում, բերքին չի վնասի, փետրվարի 10-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայատարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Առատ ձյուն` առատ բերք»,-ասել է նա: Ըստ նրա, առատ ձյունը կլցնի ջրամբարները, ինչը թույլ կտա խուսափել ոռոգման խնդիրներից: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ առաջիկայում ցրտահարության վտանգ չկա, որը կսպառնա բերքին: Ամփոփելով տարին` Սերգո Կարապետյանը ընդգծել է, որ 2011թ արտադրված գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը 825.2 մլրդ դրամ է, ինչը 14.1 տոկոսով ավելի է 2010թ ցուցանիշից: Ինչպես ասել է նախարարը, աճ գրանցվել է ոլորտի բոլո ճյուղերում: «2011-ը որոշիչ էր, քանի որ կարողացանք վերականգնել ոլորտը` կրկնակի անկումից հետո: Իսկ 2012-ը լինելու է զարգացման տարի»,-հայտարարել է նախարարը: Անդրադառնալով տարվա առաջնային խնդիրներին` նա առանձնացրել է բոլոր ճյուղերում կոոպերատիվների ստեղծումը, գյուղատնտեսական տեխնիկայի բազայի թարմացումը և սննդի` ԵՄ ստանդարտներին համապատասախնեցումը: Հայաստանի վարչապետն ընդունել է IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել Արամ Կայֆաջյան. 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը |