ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» դարձել են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ![]() 10 փետրվարի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և ընդդիմադիր «Ժառանգությունը» դարձել են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ: Նման որոշում է կայացվել Բրյուսելում ԵԺԿ համագումարին: ՀՀԿ-ն համագումարին ներկայցնում էր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Կարեն Ավագյանը և Արտակ Զաքարյանը: ՀՀԿ, «Օրինաց երկիրը», ԲՀԿ և «Ժառանգությունը» 2011թ հայտ էին ներկայացրել ԵԺԿ-ին անդամակցելու և բացի ԲՀԿ-ից բոլորի հայտերը բավարարվել են : «ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը» կարող են առաջիկայում դառնալ ԵԺԿ գործընկերներ: Անդամության մասին որոշումը կկայացվի 2012 փետրվարին համագումարի ընթացքում»,- հայտնել է ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ |