Գյուղնախարարությունը 2012թ. կշարունակի արտոնյալ գյուղվարկերի տրամադրման ծրագիրը![]() 10 փետրվարի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղնախարարը մտադիր է շարունակել ֆերմերներին արտոնյալ գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագիրը` նպատակ ունենալով աջակցել նրանց գարնանային և աշնանային աշխատանքների ոլորտում: Այս մասին փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգո Կարապետյանը: ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսության ոլորտում 2011թ ապրիլի 1-ից ֆերմերներին տրամադրվում է 14 տոկոս տոկոսադրույքով արտոնյալ վարկեր, որոնց 4 տոկոսը սուբսիդավորել է պետությունը, իսկ սոցիալապես անապահով համայնքների համար` 6 տոկոս: Սուբսիդիաների ընդհանուր գումարը կազմել է 200 մլն դրամ: Վարկը տրամադրվել է ՀՀ դրամով, վարկի միջին ծավալը 625 հազար դրամ է կազմել: Ինչպես հայտնել է նախարարը, կառավարական նպատակային ծրագրերի 2 փուլերի իրականացման արդյունքում 2011-ին տրամադրվել է 25 հազար վարկ` 17.4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Այս առնչությամբ Սերգո Կարապետյանը ընդգծել է, որ տվյալ ծրագիրը պետք է կրի շարունակական բնույթ: Նախարարն ենթադրել է, որ 2012թ սուբսիդիաների գումարը կկազմի նույնքան, որքան 2011թ, իսկ գյուղատնտեսական վարկերի տրամադրման պայմանները էլ ավելի բարենպաստ են լինելու: Հայաստանի վարչապետն ընդունել է IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել Արամ Կայֆաջյան. 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը |