Հայ փորձագետ. ԱՄՆ կօգտագործի Ադրբեջանի տարածքը` Իրանի դեմ պատերազմի դեպքում![]() 10 փետրվարի 2012 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ անպայման կօգտագործի Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիա իրականացնելու նպատակով: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «ԱՄՆ հետ համագործակցության պատրվակով Ադրբեջանը կփորձի լուծել ղարաբաղյան հակամարտությունն իր օգտին»,-հայտարարել է փորձագետը: Սակայն միևնույն ժամանակ Սաֆրաստյանը համոզված է, որ մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողություններ չեն ծավալվի: «Ռազմավարական տեսանկյունից Իրանի հետ պատերազմը ԱՄՆ օգուտ չի բերի, քանի որ, ինչքան էլ պարադոքսալ թվա, Իրանի բնակչությունը ավելի դրական է տրամադրված ԱՄՆ նկատմամբ, քան Ամերիկայի մի քանի համագործակից երկրներում, և ԱՄՆ դա գիտի»,- նկատել է Սաֆրաստյանը: Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ |