Սերգո Կարապետյան. Ազոտային պարարտանյութերն ու դիզվառելիքը կհասնի գյուղացիներին

Սերգո Կարապետյան. Ազոտային պարարտանյութերն ու դիզվառելիքը կհասնի գյուղացիներին

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղական համայնքների ղեկավարները մի պարկ ազոտային պարարտանյութերի դիմաց պետք է 6 հազ. դրամից ավելի չվերցնեն և հավաքված գումարը փոխանցեն մատակարար ընկերություններին: «Այն գյուղացիները, որոնք ավելի բարձր գնով են ձեռք բերել պարարտանյութերը, արդեն հետ են ստացել իրենց գումարը»,- փետրվարի 10-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է պետգերատեսչության ղեկավար Սերգո Կարապետյանը` հավելելով, որ պարարտանյութերի փոխադրման և ճանապարհածախսի համար հողագործները չպետք է հավելյալ վճարեն:

Իսկ ինչ վերաբերում է դիզվառելիքի բաշխմանը, ապա նախարարը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում կապված այն բանի հետ, որ «Ֆլեշ» ընկերությունը մատակարար է ընտրվել առանց պետգնման համար տենդերի հայտարարման: «Պետգնումների կազմակերպումը շատ ժամանակ է պահանջում, և այդ ընկերությունը վերջին տարիներին բարձրորակ դիզվառելիք է մատակարարել ցածր գներով»,- պարզաբանել է նա: Սերգոյ Կարապետյանը հիշեցրել է, որ ընկերությունը դիզվառելիք կմատակարարի 2012թ. փետրվարի 15-ից ապրիլի 20-ը:

Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ին հաստատել է ֆերմերներին աջակցելու պետական ծրագիրը: Հայաստանի ռեզերվային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացվելու է 1,3 մլրդ դրամ` ֆերմերների կողմից 12 600 տ անհրաժեշտ դիզվառելիքի ձեռքբերմանն աջակցելու համար:

Ֆերմերներին դիզվառելիքը վաճառվելու է լիտրի դիմաց 350 դրամով:

 Ուշագրավ
Հայաստանի վարչապետն ընդունել է IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Արամ Կայֆաջյան. 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները
Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը