Հրանտ Բագրատյանը ողջունել է ԲՀԿ դիրքորոշումը![]() 10 փետրվարի 2012 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն աջակցել է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության դիրքորոշումը «Կանխիկ օպերացիաների սահմանափակման մասին» օրինագծի վերաբերյալ: «Ես ողջունում եմ «Բարգավաճ Հայաստանի» այդ քայլը, թեև դա ոչինչ չի փոխի»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Բագրատյանը: Բագրատյանի խոսքով, այդ օրինագծի նպատակը բանկերը հարստացնելն է, այլ ոչ թե ստվերային տնտեսության հետ պայքարը: «Կանխիկ օպերացիաները կապ չունեն «ստվերի» հետ: Դա հիմարություն է… Նրանց նպատակը մեկն է. որպեսզի բանկերը գումար վաստակեն դրա վրա»,- ասել է նա: Այդ համատեքստում Բագրատյանը հեգնանքով նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերմությունը բանկային օղակների հետ: ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունների միջև հարաբերությունները վերջին օրերին սրվել են: Փետրվարի 6-ին այն պատճառով, որ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, խորհրդարանին չհաջողվեց առաջին ընթերցմամբ ընդունել «Կանխիկ օպերացիաների սահմանափակման մասին» օրինագիծը: ՀՀԿ կողմից կտրուկ մեղադրանքներից հետո այն մասին, որ «Բարգավաճ Հայաստանի» խոսքն ու գործը չեն համընկնում», ԲՀԿ-ն փետրվարի 7-ին որոշեց բոյկոտել խորհրդարանի նիստը: Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ |