Սաուդյան Արաբիան կարող է միջուկային մարտագլխիկներ ձեռք բերել

Սաուդյան Արաբիան կարող է միջուկային մարտագլխիկներ ձեռք բերել

PanARMENIAN.Net - The Times-ի տվյալներով, Սաուդյան Արաբաին կարող է միջուկային մարտագլխիկներ ձեռք բերել այն բանից հետո, երբ Իրանն ատոմային զենք ստանա: «Իրանի կողմից սպառնալիքը սպառազինությունների մրցավազք կբորբոքի Մերձավոր Արևելքում»,- նշում է հոդվածի հեղինակ Հյու Թոմլինսոնը:

«Հիմա մենք մտադիր չենք միակողմանի կարգով անցկացնել ռազմական միջուկային ծրագիր, բայց դինամիկան կփոխվի, եթե իրանցիները ստեղծեն սեփական միջուկային հզորությունը: Քաղաքական տեսանկյունից անընդունելի է, եթե Իրանը միջուկային հզորություն ունենա, իսկ թագավորությունները՝ ոչ»,- ասել է Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան աղբյուրը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---