Ռուդիկ Յարալյան. Հայաստանը պետք է ակտիվացնի հարաբերություններն Իրանի հետ

Ռուդիկ Յարալյան. Հայաստանը պետք է ակտիվացնի հարաբերություններն Իրանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ակտիվացնի հարաբերություններն Իրանի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը: Ըստ նրա, անկախ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամից, Հայաստանը պետք է ամրապնդի համագործակցությունը նրա հետ, քանի որ Իրանը կարևոր ռազմավարական նշանակություն ունի: «Ավելին, Հայաստանը համապատասխան քաղաքականության իրականացման դեպքում, միայն կշահի»,-գրում է փորձագետը:

Այս համատեքստում, մամլո ասուլիսին ներկա իրանագետ Մհեր Բաղդասարյանը նշել է, որ Իրանի հարցում Հայաստանի քաղաքականությունը կարող է դրսևորվել ճգնաժամի կարգավորման միջնորդության մեջ: «Հայաստանը պետք է միջնորդ հանդիսանա ու բացատրի միջազգային հանրությանը, այդ թվում ԱՄՆ-ին, պատերազմի դեպքում իրադարձությունների հնարավոր զարգացումը»,-ասել է նա՝ նկատի ունենալով, որ Հայաստանը շատ բարդ իրավիճակում կհայտնվի պատերազմի դեպքում: «Հենց Հայաստանը պետք է ամեն ինչ անի թույլ չտալու համար նման զարգացումներ, քանի որ կարող է հայտնվել լիակատար շրջափակման մեջ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար
Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը
Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ