Ղարաբաղյան հակամարտությունը պետք է անհապաղ լուծել. Ադրբեջանը կրկին սպառնո՞ւմ է

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է անհապաղ լուծել. Ադրբեջանը կրկին սպառնո՞ւմ է

PanARMENIAN.Net - Եթե Ֆրանսիան շարունակի սատարել Հայաստանին, ապա նրա ներկայությունը ԵԱՀԿ ՄԽ-ում «կորցնում է իմաստը, քանի որ այդ երկիրն անաչառ չի լինի»:Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ասել է թուրքական ABhaber գործակալությանը:

Նա անընդունելի է համարել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Նա նշել է, որ եթե Ֆրանսիան դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ապա պետք է նաև դատապարտի այսպես կոչված «Խաջալուի ցեղասպանությունը»:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է անհապաղ լուծել, քանի որ ժամանակը սպառվում է: Եվրամիությունը նույնպես պետք է նախաձեռնող լինի: ԵԱՀԿ ՄԽ-ն 20 տարի է չի կարողանում լուծել այդ հարցը, իսկ մեր համբերությունն անսպառ չէ»,-ասել է Մամեդյարովը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---