Ղարաբաղյան հակամարտությունը պետք է անհապաղ լուծել. Ադրբեջանը կրկին սպառնո՞ւմ է![]() 10 փետրվարի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Եթե Ֆրանսիան շարունակի սատարել Հայաստանին, ապա նրա ներկայությունը ԵԱՀԿ ՄԽ-ում «կորցնում է իմաստը, քանի որ այդ երկիրն անաչառ չի լինի»:Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ասել է թուրքական ABhaber գործակալությանը: Նա անընդունելի է համարել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Նա նշել է, որ եթե Ֆրանսիան դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ապա պետք է նաև դատապարտի այսպես կոչված «Խաջալուի ցեղասպանությունը»: «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է անհապաղ լուծել, քանի որ ժամանակը սպառվում է: Եվրամիությունը նույնպես պետք է նախաձեռնող լինի: ԵԱՀԿ ՄԽ-ն 20 տարի է չի կարողանում լուծել այդ հարցը, իսկ մեր համբերությունն անսպառ չէ»,-ասել է Մամեդյարովը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը Առհասարակ Հայ Առաքելական եկեղեցին կառուցված է ազգային հենքի վրա, և չի մկրտում մահմեդականների |