Իրանը 15 հազար հատուկ ջոկատային է ուղարկել սիրիական իշխանություններին օգնության

Իրանը 15 հազար հատուկ ջոկատային է ուղարկել սիրիական իշխանություններին օգնության

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարությունը Իրանի իշխանություններին էր դիմել սիրիական քաղաքներում կարգուկանոն պահպանելու գործում աջակցելու համար 15 հազար հատուկ ջոկատայիններ տրամադրելու խնդրանքով: Այսօր իրանցի զինծառայողները փոխադրվել են Սիրիա:

Օգնությունը կկայանա ահաբեկչական խմբավորումների ելույթների ճնշման մեջ: Փորձագետները եզրակացնում են, որ իրադրությունը Սիրիայում կրիտիկական է դառնում. հակամարտությանը միջամտելու են այլ երկրներ, և «լիբիական սցենարի» կրկնման վտանգ կա, հաղորդում է Աիֆը:

Այդ միջոցին Հոմս քաղաքի շրջակայքում, տարբեր տվյալների համաձայն, մոտ 10 հազ. զինվոր է կենտրոնացել: Մերձակա գյուղերի բնակիչները կառավարության զորքերի մասշտաբային գրոհին են սպասում` ընդհուպ մինչև Լիբիայի հետ սահմանը գտնվող բոլոր բնակավայրերի զավթմամբ:

Այսօր հաղորդել են այն մասին, որ սիրիական Հալեպ քաղաքում ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 25 հոգի: Եվս 175-ը վիրավորվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---