«Արմավիա» ավիաընկերությունը հուսով է, որ ոչ թռիչքային եղանակը երեկոյան կպարզվի![]() 10 փետրվարի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ձյան առատ տեղումների ու վատ տեսանելիության պատճառով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» («Զվարթնոց») ՓԲԸ-ում շարունակվում է չվերթների հետաձգումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունից, ոչ թռիչքային եղանակի պատճառով հետաձգվել են մի քանի չվերթներ դեպի Մոսկվա, Դուբայ, Աթենք և Նովոսիբիրսկ: Միևնույն ժամանակ մամլո ծառայությունում հույս են հայտնել, որ գոնե երեկոյան չվերթը դեպի Դուբայ կհաջողվի իրականացնել: Հայաստանի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, ձյան առատ տեղումները կդադարեն միայն գիշերը, սպասվում է, որ ջերմաստիճանը կիջնի 7-8 աստիճանով: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին էր հաղորդել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, այս պահի դրությամբ արդեն իսկ հետաձգվել են 9 թռիչք ու 5 վայրէջք: Այսօր կարող են հետաձգվել ևս 5 թռիչք և 7 վայրէջք: Բոլոր ժամանող չվերթների օդաչուներին զգուշացրել են, որ օդանավակայանը այս պահին չի կարող ինքաթիռ ընդունել: Թռիչքներն ու վայրէջքերը «Զվարթնոց» օդանավակայանում կվերսկսվեն ձյան դադարելուց 40 րոպե անց:
Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն 2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում |