ԱԻՆ-ն ամփոփել է 2011 թվականը![]() 10 փետրվարի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ամփոփել է 2011 թ. գործունեության արդյունքները։ ԱԻՆ-ից հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել և ԱԻՆ 2011 թ. հիմնական կատարված աշխատանքներն է ներկայացրել ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ Ելույթներ են ունեցել և տարվա արդյունքներն են ներկայացրել ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը բարձր է գնահատել 2011 թ. ԱԻՆ կատարած աշխատանքները` նշելով, որ նախարարության արձանագրած առաջընթացն ակնհայտ է։ Որպես ԱԻՆ-ի համար 2012 թվականի կարևոր խնդիր Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի զարգացումը և մարզերում ՃԿԿ-ների ու 911 ծառայության ստեղծումը։ Ամփոփելով տարին և ընդհանուր առմամբ դրական գնահատելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ անելիքներ, այնուամենայնիվ, դեռ շատ կան։ Արմեն Երիցյանը ներկայացրել է 2012 թ. ԱԻՆ գործունեության գերակա ուղղությունները, այդ թվում` Ճգնաժամային կառավարման կենտրոնի հզորացումը, կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծումը, հակակարկտային ծառայության զարգացումը և այլն: Նիստի ընթացքում ԱԻ նախարարը «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով է պարգևատրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինին` ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։ 2011 թվականի ամենաօպերատիվ լրագրող Գագիկ Շամշյանը ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։ Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն 2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում |