Մնացական Սարգսյան. Հայաստանը թրաֆիքինգի երրորդ վտանգավոր գոտուց տեղափոխվել է երկրորդ գոտի![]() 10 փետրվարի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը լրագրողներին ներկայացրեցին Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուսումնական ձեռնարկը իրավապահ մարմինների համար: Ձեռնարկը պատրաստել են չորս ազգային փորձագետներ, և այն նախատեսված է դատախազների, դատավորների, ոստիկանների, սահմանապահների և աշխատանքային տեսուչների համար: Ձեռնարկը կազմվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄԿ գրասենյակի բազմամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: ,-ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Նա նշեց, որ ձեռնարկը պիտանի է ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև առհասարակ մեր հասարակությանը այս խնդրին իրազեկ լինելու համար. : ,-ասաց ԵԱՀԿ ծրագրերի ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը: Բաբայանը հավելեց նաև, որ ձեռնարկը մյուս շաբաթ կբաժանվի համապատասխան կառույցներին: Այն կարելի է ձեռք բերել նաև համալսարաններից և գրադարաններից: Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն 2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում |