Հայաստան կժամանեն բելառուս պատգամավորները![]() 10 փետրվարի 2012 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 13-16-ը Երեւան կայցելի Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ: Պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին: Այցի շրջանակներում բելառուսական պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ: Նրանք կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ |