Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունել է Հռոմի պապը![]() 10 փետրվարի 2012 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-12-ն աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունել է Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը, տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից։ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) ուղեկցությամբ նախարարն այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, որտեղ հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների, «Ռադիովատիկանի» հայերեն հաղորդումների անձնակազմի, ինչպես նաև հոգևորականների ու վարժարանի սաների հետ: Ողջունելով ներկաներին`Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է այցի օրակարգին` նշելով փետրվարի 10-11-ը Տրիեստում կազմակերպվելիք հայկական օրերի, թուրք, արաբ, ֆրանսիացի, հայ, իտալացի գիտնականների մասնակցությամբ փետրվարի 11-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսի, ինչպես նաև Տրիեստի գործարարների և Հայաստանից ժամանած գործարարների մասնակցությամբ կայանալիք հանդիպման մասին: Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը Առհասարակ Հայ Առաքելական եկեղեցին կառուցված է ազգային հենքի վրա, և չի մկրտում մահմեդականների |