Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տանիքն արդեն մաքրել են կուտակված ձնից10 փետրվարի 2012 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանին այլևս վտանգ չի սպառնում: PanARMENIAN.Net ի թղթակիցը զանգահարել է թանգարան, որտեղից պատասխանել են, թե ահազանգից հետո մարդիկ են եկել ու տանիքի ձյունը մաքրել: Փետրվարի 10-ին ժամը 13.30-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի ճարտարագետից տեղեկատվություն էր ստացվել, որ տեղացած ձյան պատճառով առկա է թանգարանի տանիքի փլուզման վտանգ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն 2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում |